«Ճաշ երկնքում». Կոջորիում բացվել է ատրակցիոն-ռեստորան
Dinner In The Sky ընկերությունը Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Կոջորի համայնքում գործարկել է «Ճաշ երկնքում» ճոճվող ռեստորանը:
Dinner In The Sky-ը հաճախորդներին առաջարկում է ճաշել 50 մետր բարձրության վրա:
Ճոճվող ռեստորանի հարթակը նախատեսված է 22 հոգու համար։ Ընկերությունն անվտանգության 100% երաշխիք է տալիս: Ամեն ինչ կառուցված է գերմանական ստանդարտներով և հագեցած է բելգիական սարքավորումներով:
Այցելուներին առաջարկվում է վրացական խոհանոցի ուտեստներ և տեղական գինի: Ամեն օր` ժամը 17:00-ին սկսվում է գինու համտեսումը՝ Tbilisi Daylight-ը, արժեքը մեկ անձի համար կազմում է մոտ 75 դոլար: Կա նաև լանչ և ընթրիք:
Ռեստորանը սեզոնային է: Կաշխատի միայն գարնանը ու ամռանը: Կոջորիում ռեստորան բացելու համար Dinner In The Sky-ը 5 մլն դոլարի ներդրում է արել:
Սպասվում է, որ 2020 թ.-ին նման ռեստորան կսկսի գործել նաև Բաթում քաղաքում:
«Ճաշ երկնքում» առաջին ռեստորանը բացվել է 2006թ., Բելգիայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է