Զելենսկիին զրկել են Գերագույն ռադան ցրելու հնարավորությունից
«Ազգային ճակատ» կուսակցությունը հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայում իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու մասին, ինչով էլ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին զրկել է խորհրդարանը ցրելու հնարավորություներից, հայտնում է lenta.ru-ն:
Կուսակցության խմբակցության նախագահ Մաքսիմ Բուրբակը կոչ է արել Ռադայում ներկայացված մյուս խմբակցություններին անհապաղ ձեռնամուխ լինել նոր կոալիցիոն հուշագրի ստորագրմանն ու գործողությունների նոր ծրագրի մշակմանը:
Այժմ խորհրդարանը երեսուն օրվա ընթացքում պետք է նոր մեծամասնություն ձևավորի: Ըստ օրենքի՝ նախագահն այդ ընթացքում խորհրդարանը ցրելու իրավունք չունի: Իսկ երբ երեսունօրյա ժամկետը սպառվի, Զելենսկին չի կարողանա Ռադան ցրել արդեն այն պատճառով, որ խորհրդարանի լիազորությունների սպառմանը կմնա կես տարուց էլ քիչ ժամանակ: Մինչդեռ այդ ընթացքում Ռադան կկարողանա նույնիսկ առանց կոալիցիայի աշխատել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր լիազորությունները ստանձնելուց հետո պատրաստվում է ցրել Գերագույն ռադան: Այս մասին հայտնել էր Զելենսկիի խորհրդական Դմիտրի Ռազումկովը:
«Իհարկե, նա կնախաձեռնի Գերագույն ռադայի ցրում»,-հեռուստատեսությամբ հայտնել է խորհրդականը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ՝ Զելենսկիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին:
Որոշմանը կողմ է քվերակել 315 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պարտվել էր շոումեն Վլադիմիր Զելենսկիին:


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է