Բրիտանական ընկերությունը շաբաթական 1300 դոլար է առաջարկում այն մարդուն, որը մեկ շաբաթ կապրի, կուտի և կքնի թանկարժեք զբոսանավերի վրա
Թանկարժեք ապրանքների վաճառքով զբաղվող HushHush նորաստեղծ կայքը, որը «միլիոնատերերի Amazon» անունն է ստացել, աշխատանքի է հրավիրում աշխատակցի, որը կգնահատի զբոսանավերը, մինչ դրանց վաճառքի մասին հայտարարությունների՝ կայքում տեղադրվելը:
Աշխատակցին շաբաթական 1300 դոլար կվճարվի: Նրանից պահանջվում է մեկ շաբաթ ապրել, ուտել, լոգանք ընդունել և քնել վաճառքի ենթակա զբոսանավում՝ ստուգելով դրա որակը և այն, թե որքանով է դա համապատասխանում կայքին:
Աշխատանքին հարմար թեկնածուն պետք է տարեկան մինչև 50 զբոսանավ գնահատի, ինչը տարեկան 65 000 դոլար եկամուտ կապահովի:
Աշխատակիցը պետք է լինի առնվազն 21 տարեկան, վավերական անձնագիր ունենա և հասանելի լինի ամբողջ տարվա ընթացքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը