ԵՄ երկրները չափից շատ են օգտագործում Երկրի ռեսուրսները. զեկույց
Եվրոպական Միության 28 երկրներն օգտագործում են Երկրի ռեսուրսներն ավելի արագ, քան դրանք կարող են վերականգնվել, իսկ դրանցից եւ ոչ մեկը չունի սպառման կայուն քաղաքականություն, ասվում է հինգշաբթի հրապարակված զեկույցում: ԵՄ-ի առաջնորդները հանդիպել են քններկելու առաջնահերթությունները հաջորդող հինգ տարիների կտրվածքով, հաղորդում է Gismeteo-ն:
«ԵՄ-ը եւ դրա քաղաքացիները ներկայումս օգտագործում են երկու անգամ ավելի, քան էկոհամակարգերը կարող են վերականգնել»,-ասվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի եւ Global Footprint Network-ի զեկույցում, որը պատրաստվել էր ռումինական Սիբիու քաղաքում ԵՄ-ի առաջնորդների հանդիպումից հետո:
Գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն առանցքային խնդիրներից մեկն է, որը ներառված է 2019-2024 թվականների պարտավորությունների մեջ:
Greenpeace-ի շուրջ 100 ակտիվիստներ եւ մի քանի եվրոպական երկրներից ուսանողներ մասնակցել են Սիբիու քաղաքում քայլերթին՝ ցուցադրելով հսկայական բաններ «Խախտված կլիմա, խախտված ապագա» գրությամբ:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար միջոցառումների մասին կարծիքները տարբերվում են եվրոպական երկրների շրջանում, քանի որ դրա վրա ազդում են որոշ առաջնահերթ ճյուղեր, ինչպիսիք են մեքենաշինությունը Գերմանիայում կամ ածխի արդյունաբերությունը Լեհաստանում:
Գագաթնաժողովի նախագահ, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ապագա չունեն այն քաղաքական գործիչները, որոնք զգայունություն չեն ցուցաբերում կլիմայի փոփոխության ու շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրների հանդեպ:
Եվրահանձնաժողովը պնդում է, որ ԵՄ-ը 2050 թվականին դառնա կլիմայի առումով չեզոք տարածք ածխաթթու գազի արտանետումների կրճատման հաշվին, որը հակառակ դեքպում կբարձրացնի Երկրի միջին ջերմաստիճանը ավերիչ հետեւանքներով:
«ԵՄ երկրներն օգտագործում են Երկրի բնական պաշարների շուրջ 20 տոկոսը՝ չնայած նրանք կազմում են համաշխարհային բնակչության ընդամենը 7 տոկոսը»,-ասվում է զեկույցում:
ԵՄ-ի ամենափոքր եւ հարուստ երկիրը՝ Լյուքսեմբուրգը, այն երկրների թվին է պատկանում, որոնք օգտագործել են վերականգնվող ռեսուրսները մյուսներից արագ. ընդամենը 46 օրվա ընթացքում այդ պետությունն օգտագործել է Երկրի ռեսուրսների իր բաժինն ամբողջությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը