97-ամյա ամերիկացին աշխատում է 7 տարեկանից և հանգստի գնալու մտադրություն չունի (լուսանկար)
CBS News հարթակն ուշագրավ հոդվածով անդրադարձել է 97-ամյա Բեննի Ֆիցետոյին, որը, չնայած տարիքին, շարունակում է աշխատել:
Ամերիկացի վետերանն օգնում է սուպերմարկետի հաճախորդներին գնումները տեղավորել տոպրակների մեջ և դրամարկղի մոտ հերթապահում է շաբաթական երկու անգամ՝ 4-ժամյա գրաֆիկով, իսկ մինչ սուպերմարկետում աշխատանքի անցնելը պահեստապետ է աշխատել:
Չնայած նրան, որ տարեց տղամարդը թոշակի է անցել դեռևս 1980-ական թվականներին, նա միշտ տարբեր աշխատանքներ է գտնում, քանի որ, նրա խոսքով, ինքը միշտ սիրել և սիրում է աշխատել:
Հարթակը նշում է, որ 97-ամյա Բեննին աշխատանքի ժամանակ ընդմիջում չի անում: Երբ մենեջերի օգնականը մի անգամ առաջարկել է նրան դադար առնել, տղամարդը հանդիմանել է վերջինիս:
«Ինձ մի՛ ասեք, թե ինչպես աշխատեմ»,- հայտարարել է տղամարդը:
«Այնպիսի զգացողություն ունեմ, ասես օգուտ եմ բերում ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի: Չի կարելի հիմարի պես պարզապես գոյատևել: Մարդ պետք է կյանքը շարունակելու դրդապատճառ ունենա»,- պարզաբանել է վետերանը՝ ընդգծելով, որ աշխատում է ոչ այնքան գումարի, որքան օգտակար լինելու զգացողության համար:
Հայտնի է, որ Բեննին աշխատել սկսել է 7 տարեկանից: Այն ժամանակ նա անցորդների կոշիկներն է փայլեցրել: Ավելի ուշ նա վարսահարդարություն է սովորել, սակայն շուտով նրան բանակ են զորակոչել: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկացին ծառայել է ավիացիայում և մասնակցել Աֆրիկայում ու Իտալիայում ծավալվող մարտերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը