Թաիլանդի թագավորն ավելի քան 75 մլն դոլար է նվիրաբերել երկրի 27 հիվանդանոցներին
Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա X) շուրջ 75,25 մլն դոլար է նվիրաբերել երկրի ամբողջ տարածքում 27 հիվանդանոցների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման համար: Ինչպես նշում է Bangkok Post-ը, հատկացված դրամական միջոցները կուղղվեն նաև բուժհաստատություններում նոր բաժանմունքների կառուցմանը:
Հայտնի է, որ ֆինանսական աջակցության մի մասը գոյացել է գործող թագավորի հոր՝ Ռամա IX թագավորի հուղարկավորության ժամանակ հասարակության կողմից արված նվիրատվություններից, մյուս մասը՝ անցած տարեվերջին մայրաքաղաք Բանգկոկում անցկացված Un Ai Rak ձմեռային տոնավաճառից:
Թագավորի նվիրատվությունների մի մասն ուղղվել է երկրի հարավային Պատտանի և Յալա շրջանների հիվանդանոցներին, որտեղ ավելի քան 10 տարի է՝ զինված խմբավորումներ են գործում:
Հիշեցնենք, որ Ռամա X-ը գահ է բարձրացել 2016թ.-ի դեկտեմբերի 1-ին՝ իր հոր մահվան 50-րդ օրը: Նրա հայրը՝ Ռամա IX-ը, Թաիլանդում թագավորել է 70 տարի: Այս տարվա մայիսի 4-ին Մահա Վաջիրալոնգկորնը պաշտոնապես թագադրվել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը