ԵԱՀԿ ՄԽ պասիվությունը վկայում է ղարաբաղյան հարցով ինչ-որ աշխատանքային նախագծի առկայության մասին․ Տարասով
Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին ամիսների պասիվությունը վկայում է ղարաբաղյան հարցով որեւէ աշխատանքային նախագծի առկայության մասին, որը չի բարձրաձայնվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքական գործիչ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրներով փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մղվել էր երկրորդ պլան։
Նրա խոսքերով, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների չորս հանդիպումները, որոնք իբր անցկացվել են ԵԱՀԿ ՄԽ-ի համակարգմամբ։ «Քչերն են նկատել, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումների ֆոնին որոշակիացվել է ԵԱՀԿ ՄԽ նոր կարգավիճակը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, թե «մենք Մամեդյարովի հետ պայմանավորվում ենք, այնուհետեւ մեր առաջարկությունները դիտարկվում են ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից։ Այսինքն, նրանք պայմանավորվում են, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է դա ձեւակերպել։ Ավելի վաղ ՄԽ-ն հանդես էր գալիս ինչ-որ սցենարներով, առաջարկություններով եւ պլաններով, իսկ կողմերն ուսումնասիրում էին, ընդունում կամ չէին ընդունում դրանք»։
Տարասովի խոսքերով, այդ մասին են վկայում նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեք անձնական հանդիպումները Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում եւ Դավոսում, որոնք տեղի են ունեցել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը Դուշանբեում, քաղաքագետի կարծիքով, աշխատեց, քանի որ շփման գծում լարվածությունը նվազեց, եւ սկսեց աշխատել օպերատիվ կապը։ «Սակայն սցենարը սկսեց փլուզվել, եւ ԵԱՀԿ ՄԽ-ն վերադարձավ հակամարտության գոտի՝ անոնսացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Միաժամանակ Թեհրանում Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ Ալիեւի հետ հաքնդիպումները բանակցություններ չեն, որ իրենք Ալիեւի հետ պայմանավորվել են առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել։ Հարց է առաջանում, իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ԵԱՀԿ ՄԽ-ն, եթե Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորվել են մեկ անգամ եւս հանդիպել։ Սակայն եթե կողմերն ասում են, որ իրենք պատրաստ են հանդիպել, դա խոսում է այն մասին, որ կա ինչ-որ աշխատանքային նախագիծ, ինչ-որ աշխատանքային համաձայնագիր, որը նրանք քննարկում են եւ որի մասին չի բարձրաձայնվում։ Եւ դա ակնհայտ է»,- նշել է Տարասովը։
Դիրքորոշումների հակասությունը եւ տրամաբանական անհամապատասխանությունը, քաղաքագետի խոսքերով, հանգեցնում են որոշակի եզրահանգման, որ եղել է ինչ-որ նախագիծ․ «Ադրբեջանը, հավանաբար, ակնկալել է, որ շրջանցելով ԵԱՀԿ ՄԽ-ն, Ալիեւն ու Փաշինյանը կպայմանավորվեն փոխզիջումների կարգի ինչ-որ հիմնավորումների շուրջ։ Հենց այս խաղերը հանգեցրել են նրան, որ իրավիճակը փակուղային փուլ է մտել։ Եւ այժմ նախաձեռնությունը անցնում է ԵԱՀԿ ՄԽ-ին, որն առաջարկում է նախկին օրակարգը»։
Տարասովի կարծիքով, եթե Բաքուն շարունակում է ղարաբաղյան հարցով իր անփոփոխ քաղաքականությունը, ապա Հայաստանում իշխանության եկած հեղափոխականները, որոնք նախկին իշխանություններին քննադատում էին նաեւ ղարաբաղյան հարցում, պետք է ասեն որն է ղարաբաղյան հարցի լուծման իրենց նոու-խաուն․ «Սակայն նրանք դա չեն անում, եւ ավելին, վերադարձել են ԵԱՀԿ ՄԽ բանակցությունների նախկին ձեւաչափին։ Տպավորություն է ստեղծվում, որ Երեւանը չի մշակել ղարաբաղյան հարցի իր սցենարը, իսկ Բաքուն իր խաղերով փակուղի է մտել՝ խաղադրույք անելով Փաշինյանի վրա։ Իմիջիայլոց, Ալիեւը սատարեց Փաշինյանին նախընտրական փուլում, գնալով կրակի դադարեցման բանավոր համաձայության, թեեւ, ըստ տրամաբանության, նա կարող էր օգտվել հեղափոխությունից եւ պատերազմ սկսել։ Բաքուն որոշակի հույսեր ուներ, որ Փաշինյանը պետք է ինչ-որ կառուցողական մոտեցում ցուցաբերի։ Մենք այժմ տեսնում ենք, որ ինչ-որ նոր սցենար կուլիսների հետեւում տապալվել է, եւ առաջացել է վտանգավոր դադար, եւ այն լցնելու համար ԵԱՀԿ ՄԽ-ն որոշել է պահպանել բանակցային գործընթացը»,- նշել է Տարասովը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...