Ընտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ վերջին խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարական գործընթացները մեր երկրում լուրջ փորձության ենթարկվեցին։ Նրա որակմամբ ընտրությունները մրցակցային էին, ինչը սակայն չի նշանակում, որ բացառվել է վարչական ռեսուրսի կիրառումը, այնուամենայնիվ վարչական ռեսուրսի կրառումը չէր կրում համակարգային բնույթ՝ կարծում է Արթուր Սաքունցը։
Այս ընտրությունների առանձնահատկությունը ի տարբերություն նախորդ երկու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայանում էր նրանում, որ վաղուց մոռացված շատ գործիքներ, որոնք բնորոշ էին և գոյություն ունեին մինչև 2018 թվականը սկսեցին գլուխ բարձրացնել։
Արթուր Սաքունցի համոզմամբ տեղական համայնքներում վարչական ռեսուրսի կիրառումն արվում էր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից՝ կախված նրանից թե տվյալ համայնքում ով ունի իշխանություն։ Այս գործելաոճը երկու կողմերից, Արթուր Սաքունցի դիտարկմամբ մեծապես աղավաղեց ընտրությունների պատկերը։
Սաքունցը նաև նշել է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են ընտրակաշառքի մասին տեղեկություններ, որոնք, ըստ նրա, նույնպես լրջորեն ազդել են գործընթացի որակի վրա։ Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն կոմիտեն մեծ ջանքեր է գործադրել, սակայն անհրաժեշտ է ներկայացնել հաշվետվություն ընտրակաշառքի հիմքով հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ։
«Կարևոր է ոչ միայն գործերի հարուցումը, այլ նաև քննության արդյունքները․ պետք է սպասել դատաքննության ավարտին և միայն դրա հիման վրա տալ վերջնական գնահատական՝ հիմնավորվածության, օբյեկտիվության և լրիվության վերաբերյալ», - նշել է նա։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ ընտրակաշառքի երևույթը նույնպես աղճատել է ընտրությունների ընդհանուր որակը։
Top-news.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին