Ողջունում եմ Վարչապետի և Նախագահի որոշումը
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինը պաշտոնապես հաստատեց, որ իր ամուսնու ներման խնդրագիրը մերժվել է։ Ուստի արդեն կարելի է կատարել որոշակի արձանագրումներ։
1) Ողջունում եմ Վարչապետի և Նախագահի որոշումը։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի մասով, վստահ եմ` դա բարդ որոշում է եղել, քանի որ, ինչպես պնդում է Ավետիք Իշխանյանը (նրա խոսքին վստահում եմ), պարոն Փաշինյանը ժամանակին ցմահ ազատազրկվածներին խոստացած է եղել, իշխանության գալու դեպքում, նրանց ազատել։
2) Այն պետական դիրքորոշումը, որ ներման կամ ներումը մերժելու մասին որոշումները հրապարակման ենթակա չեն, համարում եմ, մեղմ ասած, ոչ իրավաչափ։ Ավելին, տուժողին այդ որոշման մասին չիրազեկելը խիստ ոչ իրավաչափ լինելու հետ մեկտեղ, համարում եմ նաև պարզապես սխալ։
3) Եթե այդպիսինն է իրավակիրառ պրակտիկայում մեր աչքի առջև ձևավորված մեկնաբանությունը, ապա անհրաժեշտ է փոփոխել «Ներման մասին» օրենքը՝ հստակ ամրագրելով (ա) ներման գործընթացի որոշակի հրապարակայնությունը, (բ) առանձնապես ծանր հանցանքների զոհերի ընտանիքների՝ լսված լինելու իրավունքը և իրազեկված լինելու իրավունքը։
4) Խնդրում և առաջարկում եմ ԱԺ պատգամավորներին նախաձեռնել վերևի կետում նշված փոփոխությունները։
5) Տիկին Մեժլումյանի հայտարարությունը խիստ հուզական էր։ Կոչ եմ անում այն չմեկնաբանել, մեկնաբանելիս էլ զերծ մնալ որևէ վիրավորանքից։
6) Միայն մի բան կասեմ։ Աչքս ծակեց «լևոնառոբերտասերժական կադրեր» նեոլոգիզմը։ Այն փառահեղ է»։


















































Մարդասպան Մհեր Ենոքյանին փորձում են վաղաժամկետ ազատ արձակել
Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխության որոշումն անընդունելի է. պայմանների մեղմացումը չպետք է վերաբերի դաժան մարդասպաններին
Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել
Զարուհի Մեջլումյանը հրաժարվում է հրապարակել Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանը
ՀՀ նախագահի աշխատակազմի արձագանքը` ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...