2018-ին Օսլոյում նորածիններին ամենաշատը Մուհամեդ են անվանակոչել
Հայտնի է դարձել, թե 2018թ.-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ծնված տղաներին, որ անունով են ամենաշատը անվանակոչել։
Նորվեգիայի վիճակագրական ծառայության(SSB) հրապարակած տվյալների համաձայն՝ Օսլոյում նորածին տղաներին ամենաշատը տրվել է իսլամական աշխարհում լայն տարածում ունեցող Մուհամեդ անունը։ Բացի Մուհամեդից, տղաներին ավելի հաճախ տրվող անուններից են եղել նաև Լուկասն, Օլիվերը, Ֆիլիպը։
SSB-ի մամուլի խոսնակ Յուրգեն Օուրենը նշել է, որ այս տվյալները վերաբերում են միայն Օսլոյին և չեն արտահայտում ողջ երկրի պատկերը։
Օուրենը հայտնել է նաև, որ Օսլոյի բնակչության 8.7 տոկոսը պակիստանցիներ են, սոմալիացիներ, իրաքցիներ, մարոկացիներ:
Նշվում է, որ 2017թ. Մուհամեդ անունը նորածին տղաներին ամենաշատը տրվել է Շվեդիայի Մալմո քաղաքում։ Նույն տարում Մեծ Բրիտանիայում և Ուելսում Մուհամեդը ներառվել էր 10 ամենատարածված անունների շարքում։
Աղբյուր` Anadolu


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին