ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել
«Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգտոնում բարձրացնել նաեւ հայ ժողովրդի ձայնը», - Էնթոնի Բրինդիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի չորս ամերիկահայ թեկնածուներից մեկն է, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Վերին Նյու Յորք նահանգը, որտեղից առաջադրվել է Բրինդիսին, աշխատավոր մարդկանց եւ Իջեւանի բնությունը հիշեցնող երկիր է, որտեղ բացակայում է Նյու Յորք քաղաքի խելահեղ արագությունը:
Այստեղ մարդիկ գնահատում են միասնական աշխատանքն ու մտահոգված են առողջապահության, նվազագույն աշխատավարձի բարձրացման եւ աշխատավորական միությունների խնդիրներով, պատմում է Սամանթա Դերիսոփը: Հենց այդպիսի թեկնածու է Էնթոնի Բրինդիսին, ավելացնում է նա. «Ես մեկն եմ, ով միշտ փորձում է միավորել մարդկանց հանուն ընդհանուր խնդիրների կարգավորման»:
Բրինդիսիի մասին ասում են, որ նա գործիչ է, ով կարողանում է միավորել թե՛ կուսակից դեմոկրատ եւ թե՛ հանրապետական գործիչներին: Վեթ Քասթելլոյի խոսքով, նրան աջակցում են աշխատավոր մարդիկ. «Նա հասկանում է աշխատավորներին, նա մեր ընկերն է եղել եւ մեր թիկունքին կանգնել տարիներ շարունակ: Այսօր նա արժանի է մեր աջակցությանը եւ նա կստանա այն»:
Իր հայկական արմատները Էնթոնի Բրինդիսին համարում է իր անցյալի կարեւոր մասը:
«Նախնիներս ծնվել են Եդեսիայում, Ցեղասպանության ընթացքում փախել, ապաստան գտել Սիրիայում: Հենց այնտեղ, Հալեպում էլ ծնվել է տատիկս»:
Սիրիայից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ՝ նոր կյանք սկսելու ակնկալիքով.
«Հենց դա է «ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այստեղ են ժամանում արտերկրից՝ աշխատելու ու ընտանիք ստեղծելու նպատակով եւ հաջողության են հասնում: Ես կանեմ ամեն ինչ, որ մենք մնանք երկիր, որը ողջունում է ներգաղթյալներին»:
Հաղթանակի դեպքում Էնթոնի Բրինդիսին մտադիր է սերտ համագործակցել հայ համայնքի հետ՝ հայ-ամերիկյան օրակարգի հարցերն առաջ տանելու նպատակով.
«Կփորձեմ անել ամեն ինչ Վաշինգտոնում՝ Ցեղասպանության ճանաչման համար, եւ արդեն իսկ հանդիպել եմ հայկական արմատներ ունեցող մի շարք կոնգրեսականների, որոնց հետ միասին պատրաստ եմ աշխատել՝ հայերի համար կարեւոր հարցերի շուրջ»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում