Իրանի ԱԳ ղեկավարը նշել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանները
Իրանի ԱԳ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը համարում է, որ ԱՄՆ-ի հետ Իրանի երկխոսության միակ պայմանը Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունն ու փոխադարձ հարգանքն է՝ տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
«Թեեւ փոխադարձ վստահությունը երկխոսության նախապայման չէ, փոխադարձ հարգանքն, իհարկե, պետք է լինի։ Մենք հասել ենք Վաշինգտոնի հետ 150 էջանոց համաձայնագրի եւ ոչ թե 2 էջանոց (նկատի ունի ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ համաձայնագիրը)։ Սակայն ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ գործարքից։ Մենք մեղավոր չենք, որ Վաշինգտոնն անվստահելի բանակցող է։ Դա մի խնդիր է, որի հետ առնչվում է միջազգային հանրությունը»,- USA Today-ին տված հարցազրույցում ասել է Զարիֆը։
Պատասխանելով այն հարցին, թե Իրանը արդյոք պետք է սպասի Թրամփի վարչակազմի վերջին, Զարիֆն ասել է․ «Մենք կսպասենք այժմյան մոտեցման վերջին, թեեւ Թրամփի վարչակազմը կարող է փոխել իր վարքագիծը։ Մենք չենք միջամտում ԱՄՆ-ի ներքին գործերին, ամերիկացիներն իրենք պետք է ընտրեն իրենց նախագահին, բայց մենք ուզում ենք նոր մոտեցում տեսնել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին