ԵՄ-ն կշարունակի պահպանել ֆինանսական խողովակները՝ Իրանի հետ հաշվարկների համար
ԵՄ-ն կշարունակի աշխատանքը Իրանի հետ հաշվարկների ֆինանսական մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ չնայած ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին շաբաթներին ԵՄ-ն ակտիվացրել է Իրանի հետ արդյունավետ ֆինանսական խողովակները պահպանելու իր ջանքերը։ Մասնավորապես, հատուկ մեխանիզմ ստեղծելու եվրոպական նախաձեռնության իրականացման քայլերը, որոնք կապահովեն Իրանի հանդեպ պատժամիջոցների դադարեցման գործընթացը եւ եվրոպական ներմուծողներին ու արտահանողներին թույլ կտան օրինական բիզնես անել այդ երկրի հետ»,- ասվում է փաստաթղթում։

















































