Լուկաշենկոն անհանգստացած է
Բելառուսն անհանգստացած է Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմական բազա ի հայտ գալու հեռանկարից։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ Մինսկն ու Մոսկվան ներկայումս մտածում են համարժեք կերպով այդ քայլին պատասխանելու հարցի շուրջ։
«Իհարկե դա մեզ անհանգստացնում է։ Եթե մենք թույլ տանք, ապա քաղաքական գործիչներն այնտեղ արդեն հայտարարել են, որ պատրաստ են միլիարդներ ծախսել ամերիկյան զենքը Լեհաստանում ամրագրելու, ամերիկացիների ստորաբաժանումներ անտեղ տեղակայելու եւ մի տեսակ «Թրամփ ֆորտեր» հաստատելու համար։ Մենք անշուշտ հիմար չենք եւ պատասխանելու ենք մեր գլխավոր դաշնակցի հետ այդ ամենին»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ։
Ընդ որում Մոսկվան ու Մինսկն այնպիսի պատասխան են մտածում, որը լինի առավելագույնս արդյունավետ եւ նվազագույնս ծախսատար։ Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկները խաղալիքի վերածածները իրենց ու իրենց ժողովրդի անվտանգության մասին էլ չեն մտածում, այդպիսով քննադատելով ԱՄՆ նախագահի՝ Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին արված հայտարարությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին