Կինը փոխել է նախկին ամուսնու Facebook-ի էջի գաղտնաբառը. ամուսինը դիմել է իրավապահներին
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 40-ամյա կնոջը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի Երեւան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ մեկ այլ անձ զրկել է իրեն «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջը տնօրինելու հնարավորությունից՝ փոխելով գաղտնաբառը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական, դատավարական եւ այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջը տնօրինելու հնարավորությունից տղամարդուն զրկել է նրա ծանոթ կինը, ում հետ նախկինում նա ապրել էր համատեղ։
Նախնական տվյալներով՝ բաժանվելուց հետո կինը մուտք է գործել նախկին քաղաքացիական ամուսնու էլեկտրոնային փոստը, փոխել գաղտնաբառը, ապա իր տիրապետման տակ գտնվող էլեկտրոնային փոստի օգնությամբ հասանելիություն ձեռք բերել նրա՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջին, փոխել գաղտնաբառը: Այդպիսով` տղամարդը զրկվել է իր էջն օգտագործելու հնարավորությունից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40 -ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ