Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում
Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։
Փաշինյանի այս հայտարարությունը իրապես բարկացրեց շատերին։ Հասարակության համար անհասկանալի էր, թե այդ ինչ նարկոտրաֆիկի մասին է խոսքը, որի ողնաշարը պետք է կոտրել։
Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել։ Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում։
Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան։ Ավելին, մենք պատրաստ ենք փոխհատուցել փոխվարչապետ Ավինյանի հնարավոր ծախսերը, որպեսզի նա արյան փորձաքնություն անցնի ու հրապարակի տվյալները, որպեսզի վերջապես լռեն «չար լեզուները», քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման խոսակցություններ են շրջանառվում Ավինյանի անվան շուրջ։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ