Վարչապետի ելույթից հետո Փարսյանի ընտանիքի բիզնեսներում ստուգումներ են սկսվել. «խոշոր անակնկալ» կլինի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ը է սկսել Կապանի նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում։ Քաղաքապետի հայրը Սյունիքում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է։ Գեւորգ Փարսյանը երեկ մեզ հետ զրույցում, սակայն, վստահեցրեց, որ ստուգումները պլանային են եւ որեւէ կապ չունեն Փաշինյանի ելույթի հետ։ «Դրանք նախապես ծրագրված ստուգումներ էին, մենք հանկարծակիի չենք եկել, երեկ ավարտել են, հիմա պետք է Երեւանում քննարկեն արդյունքները»,- ասաց նա։
Արդյունքները հնարավո՞ր է խոշոր «անակնկալ» մատուցեն Փարսյաններին։ «Դժվար թե»,- երկյուղած պատասխանեց Կապանի նորընտիր քաղաքապետը։ Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը խմբագրեց օրեր առաջ Կապանի ընտրություններին տված իր գնահատականը եւ հայտարարեց, որ այնտեղ հաղթել է հակահեղափոխությունը, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ նա ճիշտ հակառակ տեսակետն էր հայտնել, թե դա հեղափոխության հաղթանակն է, որովհետեւ ազատ ընտրություններ են կայացել, եւ իշխանության թեկնածուն ազնիվ պայքարում պարտվել է։
Իր գնահատականը խմբագրելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: Նորընտիր քաղաքապետը չի լսել վարչապետի խոսքը, թե հակահեղափոխությունն է Կապանում հաղթել։ «Ես կասեի հակառակը՝ մեզ մոտ հաղթել է հեղափոխությունը»,- պատասխանեց նա, ապա հստակեցրեց․ «Ես չեմ հասկանում՝ ինչ կատեգորիա է «հեղափոխություն-հակահեղափոխություն», մեզ մոտ ազատ, արդար ընտրություն է եղել»։ Այսինքն՝ տնտեսական-քրեական օլիգարխիան չի՞ գործել։ «Դե լավ, էլի, ես չեմ հասկանում՝ ինչի են նման բաներ հայտարարում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ