Այս երկրի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է. New York Times-ի անդրադարձը՝ Հայաստանի հարուստ պատմությանը
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում «Արմենիա» խորագիրը կրող հայկական ցուցադրության լույսի ներքո ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանի պատմությանը, ներկային և ապագայի հեռանկարներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը հոդվածի սկզբում ուշադրություն է հատկացրել Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում սեպտեմբերի 21-ին բացված «Արմենիա» խորագիրը կրող ցուցադրությանը, որում ներկայացված է 4-17-րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը: «Կատարյալ գեղեցկություն. Մետրոպոլիտենի թանգարանի հայկական ցուցադրությունը մեկն է տարիների համար» խորագրով է պարբերականը ներկայացրել հայկական ցուցադրությունը:
Այնուհետև պարբերականն անդրադարձ է կատարում Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին, որոնց արդյունքում 2018թ. գարնանը վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: «Փողոց էին դուրս եկել հիմնականում երիտասարդները: Նրանք արդեն հոգնել էին ոչ արդյունավետ կառավարությունից և նաև իրենց սմարթֆոններով հետևում էին ընդդիմության առաջնորդ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջընթացին, երբ նա բողոքի ցույցեր էր անում: Երբ նա ժամանեց Երևան՝ նախկին խորհրդային այս երկրի մայրաքաղաք, զանգվածները համատարած գործադուլի կոչեր էին անում: Վեց շաբաթից էլ քիչ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ստանձնեց երկրի կառավարման ղեկը՝ ուսերին տանելով արտասովոր, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,- գրում է պարբերականը:
Հեղինակավոր պարբերականն այնուհետև անդրադառնում է Հայաստանի անցյալին՝ շեշտելով, որ այն շատ մեծ պատմություն ունեցող երկիր է:
«Այս տարվա գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է»,- գրում է հոդվածագիրը:
Պարբերականը հիշեցնում է, որ Մետրոպոլիտենի թանգարանում հայկական ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հոդվածում հատուկ ուշադրություն է հատկացվում Գարեգին Երկրորդի ներկայությանը՝ ընդգծելով եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում: «Հայաստանը Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, իսկ ցուցահանդեսը հագեցած է խաչքարերով և սուրբ մասունքներով, ինչը վկայում է հայկական մշակութային ժառանգության ինքնուրույնության մասին: Ոչ մի թանգարան հայկական արվեստի այսքան ցուցանմուշներ չի ներկայացրել: Բոլոր 140 նմուշները բերվել են հայկական թանգարաններից և եկեղեցիներից և շատ քիչ են տեղափոխվում»,- գրել է հոդվածագիրը:
Պարբերականը լայն անդրադարձ է կատարել ցուցադրությանը՝ ներկայացնելով նաև Հայաստանի պատմությունը սկսած այն ժամանակներից, երբ Հայաստանի Տրդատ 3-րդ արքայի օրոք երկիրը պաշտոնապես Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, վերջացրած 16-րդ դարով, երբ ի հայտ են եկել առաջին տպագիր գրքերը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ