Ի՞նչ կապ կա վարչապետի նոր խորհրդականի ու քաղաքապետ Մարությանի միջև
Հոկտեմբերի 18-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արտակ Գասպարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ Արտակ Գասպարյանը քաղաքապետ Հայկ Մարությանի վաղեմի ընկերն է։ Վերջին 20 տարիների ընթացքում բնակվել է Մոսկվայում, և որևէ կապ չի ունեցել հայաստանյան քաղաքական դաշտի հետ, Ռուսաստանում նույնպես չի զբաղվել քաղաքականությամբ․ եղել է դերասան և պրոդյուսեր, «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից մեկն է։
Նա անկուսակցական է, սակայն խոսվում է, որ Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետի թեկնածուի առաջադրումը նրա մտահղացումն է եղել։ Ըստ մեր տեղեկությունների՝ Գասպարյանն ու Մարությանը նախքան ՔՊ թեկնածուի որոշելը, միասին գնացել են վարչապետ Փաշինյանի մոտ, և երկար առանձնազրույցից հետո նրանց հաջողվել է Փաշինյանին համոզել, որ Մարությանը քաղաքապետի պաշտոնի համար ՔՊ-ի շարքերում լավագույն թեկնածուն է։ Բացի այդ, չլինելով ՔՊ անդամ, նա նաև զբաղվել է Մարությանի նախընտրական քարոզարշավի կազմակերպմամբ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ