Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո Գեւորգ Կոստանյանը «գործադուլ» է հայտարարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն կայանում, թեպետ ի սկզբանե որոշվել էր ամեն չորեքշաբթի նիստ գումարել։
Ինչո՞ւ՝ Կոստանյանից հետաքրքրվել է մեր լրագրողը, որին ի պատասխան նա վստահեցրել է, որ այլ պատճառներ չեն կարող լինել, քան պատգամավորների զբաղվածությունն ու ծանր գրաֆիկը․ «Ինչպես տեսնում եք, քաղաքական բուռն զարգացումներ են, եւ ես չեմ ուզում հանձնաժողովի անդամ իմ գործընկերներին կտրել քաղաքական իրենց գործունեությունից, հավանաբար, հաջորդ երկուշաբթի, երբ ԸՕ-ն արտահերթում կքննարկվի, կընդունվի, թե չի ընդունվի՝ դա հարցի մյուս կողմն է, բայց դրանով պառլամենտի քաղաքական հագեցած գործունեությունը, ըստ էության, կավարտվի, եւ կանցնենք հանձնաժողովի նիստերին»։ Իսկ գուցե Դուք այլեւս չե՞ք ուզում աշխատել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում եւ այդ պատճառով եք կասեցրել նիստերը։
«Ես կաշկանդվածություն երբեք չեմ ունեցել եւ հիմա առավել եւս չունեմ, չեմ ունեցել նաեւ սրանից 8 ամիս առաջ ու միշտ պրոֆեսիոնալ գործունեություն եմ ծավալում, եւ գոնե Դուք պիտի հիշեք, թե ՀՀԿ-ի քանի օրենք եմ ջարդել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ