Կառավարական ամառանոցից ո՞ւր կտեղափոխվի Սերժ Սարգսյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ «Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։
Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է․ կորոշենք»։ Սարգսյանները տեղափոխվում է Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող ամառանոցը:
ՀՀ երրորդ նախագահին պետությունը տուն չի՞ հատկացնի՝ հարցրինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանին։ «Խնդրին սպառիչ պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ 10 տուն է առաջարկվել, էլ ի՞նչ անեինք»,- ասաց Եղոյանը։ Ի դեպ, կառավարական «դաչայում» Սերժ Սարգսյանի գնալուց հետո կմնան Արթուր Վանեցյանը եւ Նիկոլ Փաշինյանը։
Հիշենք՝ այնտեղ ապրելու իրավունք ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն նա, ինչպես ասացին նախագահականից, այնտեղ տեղափոխվելու մտադրություն չունի։ Նման մտադրություն չունի նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը նույնպես կարող է այնտեղ բնակվել։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ հրաժարվել է այնտեղ բնակվելուց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ