Ավագանու «Իմ քայլը» խմբակցության 5 անդամների մանդատները փոխանցվեցին ցուցակի հաջորդ համարներին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում մեկ հարց էր՝ Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամների մանդատները «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին արձանագրությունների կազմումը։
Ըստ այդմ՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի և Վիկտոր Մնացականյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում ավագանու անդամի մանդատները համապատասխանաբար տվեց «Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Գալջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգորի Երիցյանին և Մարատ Թոխյանին:

















































