Բաբլոյանը հրաժարվել է համաներման նախագիծն ընդգրկել արտահերթի օրակարգ
Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հայտարարություն տարածեց, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 29֊ին գումարվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանում է Համաներման մասին նախագիծը։
Նախագիծը վարչապետի առաջարկով արտահերթի օրակարգ պետք է ընդունվեր Նաիրա Զուրաբյանի եւ Լենա Նազարյանի կողմից Բաբլոյանին ուղարկված նամակի հիման վրա։ Նաիրա Զոհրաբյանը ՀԺ֊ին փոխանցեց, նախագիծը նիստի օրակարգից հանվել է, քանի որ ԱԺ նախագահին պետք է դիմեին նիստից հինգ օր առաջ, իսկ երկուշաբթի չի լրանում նախատեսված հինգ օրը։
Բաբլոյանը սա համարել է օրենքի կոպտագույն խախտում եւ վարչապետին տեղեկացրել, որ նախագիծը չի ընդգրկում օրակարգ։

















































