Բոլթոնը Երեւանում է. Ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է
Ցանկացած դեպքում ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:
Պատասխանելով հարցին այն մասին՝ կարող է արդյոք նա երաշխավորել, որ Ազատության աջակցության մասին ակտի, որը ԱՄՆ կողմից պետական մակարդակով սահմանափակում է Ադրբեջանին օգնության տրամադրումը, 907-րդ փոփոխության չեղարկումը չի հանգեցնի անհավասարակշռության, Բոլթոնը նշեց, որ տվյալ պահին որոշումն ընդունված չէ եւ նա չի ոչինչ կարող կանխագուշակել եւ երաշխավորել:
Մեկնաբանելով Ադրբեջանին զենքի վաճառքի հնարավորության մասին հարցը՝ Բոլթոնն ասաց. «Իրավիճակն այսպիսիսն է՝ Հայաստանը սպառազինությունը գնում է ՌԴ-ում, Ադրբեջանի սպառազինության 80 տոկոսը նույնպես ռուսական է, այս հանգամանքը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ Ռուսաստանի համար կողմերի վրա ճնշման լրացուցիչ լծակ է եւ խաղաղության չի հանգեցնում»:
Նա հավելեց, որ մրցակցությունը մի շարք հարցերի լուծման մեթոդ է: Բոլթոնը նշեց, որ ցանկացած դեպքում ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է, հավելելով, որ օրենքների ընդունման դեպքում պետք է հաշվի առնել այս հանգամանքը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ