Խոշոր չափի գողություն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Կարապետյանի կողմից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի միջանցքում գտնվող Sonia տեսակի ուլտրաձայնային սարքի ցուցիչը գողացել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ապրանքի արժեքը մոտ 1 մլն դրամ է, իսկ Ս. Կարապետյանն աշխատում է նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս