Կառավարությունը լուծարում է «Թվային Հայաստան» հիմնադրամը
ՀՀկառավարության որոշմամբ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով Պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 47,28 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 47,280,870 դրամ:
Նշված գումարը ներառում է՝ հիմնադրամի գրասենյակային տարածքի վարձավճարը՝ 6,123,600 դրամ, գրասենյակային և այլ ծախսեր՝ 175,000 դրամ, աշխատավարձ և այլ վճարումներ՝ 45,105,635 դրամ (այդ թվում՝ երկու աշխատակիցների (գործադիր տնօրեն և իրավաբան) երկու ամսվա աշխատավարձ, հաշվապահի հաշվապահական ծառայության վճար, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տուժանք՝ 2 (երկու) ամսվա համար):


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Արհեստական բանականության օրեր 2026
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին