Դեպի ԱՄՆ շարժվող «քարավանն» ընդլայնվել է. ներգաղթյալների թիվը հասել է 14.000-ի (լուսանկարներ)
Լատինական Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվող ներգաղթյալների «քարավանում» մարդկանց թիվը 7.000-ից հասել է 14.000-ի, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նրանք հիմնականում Հոնդուրասի քաղաքացիներ են:
Հայտնի է, որ ներգաղթյալներից 7.000-ն այժմ գտնվում է Մեքսիկայի հարավում, 3.000-ը՝ Մեքսիկայի և Գվատեմալայի սահմանին, ևս 4.000-ը շարժվում է Գվատեմալայի ու Հոնդուրասի տարածքներից: Այլ կերպ ասած՝ «քարավանը» մասնատված է, սակայն տարբեր հատվածներում գտնվելով հանդերձ՝ շարժվում է միևնույն ուղղությամբ՝ դեպի Միացյալ Նահանգների սահման:
Նշվում է, որ ներգաղթյալները, որոնց թվում կան բազմաթիվ կանայք, երեխաներ, օրական 30-80 կմ են հաղթահարում: «Քարավանի»՝ ԱՄՆ-ի սահմանին ամենամոտ գտնվող խումբը սահմանից դեռևս 1.600 կմ հեռու է:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ քանակությամբ զորք կուղարկի ամերիկա-մեքսիկական սահման, որպեսզի կասեցնի Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվող ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանի» մուտքը երկիր:
Թրամփը հայտարարել է, որ ներգաղթյալների «քարավանը» քաղաքական դրդապատճառներ ունի՝ դրա համար մասամբ մեղադրելով նաև դեմոկրատներին: Այս հարցում Թրամփի հետ համակարծիք են նաև Հոնդուրասի ու Գվատեմալայի նախագահները:
Մինչդեռ իրենք՝ ներգաղթյալները, պատմել են, որ փախչում են հայրենիքում տիրող անմխիթար վիճակից, աղքատությունից ու հանցավորությունից: Հայտնի է, որ Հոնդուրասն աշխարհում ամենավտանգավոր երկրներից է, որտեղ բռնության մակարդակը չափազանց բարձր է. ըստ վիճակագրական տվյալների՝ այնտեղ յուրաքանչյուր 100.000 բնակչի 43%-ը սպանվում է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ