Փաշինյանն ու Ալիևը ամեն օր զրուցում են հեռախոսով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատախանելով պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին, ասաց, որ ամենօրյա ռեժիմով կապ է պահում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Փաշինյանի խոսքով պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի սահմանին կրակոցներ չլինեն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ այդ զրույցների ընթացքում բանակցություններ չեն վարվում:

















































