Երևան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը
Հինգշաբթի օրը Երևան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարներ Զոհրաբ Մնացականյանի և Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ, կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ջոն Բոլթոնը այս շաբաթ արդեն այցելել է Ռուսաստան, նախատեսվում են նրա այցերը նաև Վրաստան և Ադրբեջան:

















































