«Պիլոտային» կրճատումներ. Ֆիննախում կրճատվել է մոտ 150 պայմանագրային աշխատող
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը, ժամանակավոր այս կառավարությունում, հատկապես ֆինանսների նախարարությունում լուրջ կադրային կրճատումներ են։ Մասնավորապես՝ մոտ 150 պայմանագրային աշխատող է կրճատվել:
Ընդ որում՝ ասել են, որ դա կառավարության որոշմամբ պիլոտային ծրագիր է, եթե պարզվի, որ սակավ աշխատավարձով հնարավոր է աշխատել, աշխատանքը դրանից չի տուժում, մյուս նախարարություններում ևս սպասվում են կրճատումներ։ Կրճատվելու են բոլոր պայմանագրայինները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































