Խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության Սևանի բաժնի երեք ծառայողներն ազատության մեջ են
Ոստիկանության Սևանի բաժնում քաղաքացուն խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված երեք ոստիկաններն ազատ են արձակվել:
«Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ խոշտանգում»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
Հարցին, թե խափանման ի՞նչ միջոց է ընտրված, ՀՔԾ-ից հայտնեցին, որ նրանիցի մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ երկու ծառայողի նկատմամբ ՀՔԾ քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը բավարարել է, այնուհետև դատարանը գրավի դիմաց նրանց ազատ է արձակել:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:
Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք նաև, որ ձերբակալված պաշտոնյաներին ազատ արձակելու պահանջով Սևանի բնակիչները հոկտեմբերի 20-ին փակել էին Երևան-Սևան ճանապարհը: Այնուհետև ձերբակալված ոստիկանների հարազատներին ընդունել էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և վստահեցրել, որ բոլոր հարցերը կլուծվեն օրենքի շրջանակում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ