Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվել Ռուսաստանը բաց է աշխարհի համար. Պուտին Սպասվում են տեղումներ Խաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակով Դուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եք Total Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ Մամեդյարովին Բելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ Մենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցել ՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համար ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)

Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներիցՄառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովինՄայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions աճուրդումՄենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներովԻ գիտություն զանգվածային լրատվության միջոցներիՊուտինը և Սի Ծինփինը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցըՖրանսիայի ոստիկանությունը ավելի քան 7 հազար մարդու է ձերբակալել Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Karcher-ի ներկայացուցիչներն ու Երևանի քաղաքապետարանը քննարկել են համագործակցությունը
Հայաստան

Վարչապետի թեկնածու կառաջադրվի, թե ոչ, հոկտեմբերի 24-ին արտահերթ նիստ պետք է գումարվի

Հոկտեմբերի 23-ի երեկոյան լրանում է վարչապետի հրաժարականի մեկ շաբաթը, և հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովն օրենքի ուժով պետք է արտահերթ նիստ գումարի, նիստը պետք է հրավիրվի ցանկացած դեպքում` անկախ նրանից՝ վարչապետի թեկնածու առաջադրվում է, թե ոչ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա մնացած ձևակերպումներին չանդրադարձավ, նշելով, որ որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ իր արտահայտած դիրքորոշումներով չի ցանկանում կանխորոշել ինչ-որ վերաբերմունք կամ դիրքորոշում:

«Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է առաջին փուլից հետո վարչապետի «քվեարկության» եզրույթի մեկնաբանությանը: Ի վերջո, սրա մասին տեղեկացված է կառավարությունը, ի վերջո, ասել են, որ կհանգեն եզրակացության:

Եթե եզրակացության կհանգեն և այդ եզրակացության համապատասխան տարբերակ առաջին՝ կորոշեն Նիկոլ Փաշինյանի թեկնածություն առաջադրել ու հետո ակնկալել, որ կլինի քվեարկություն և նա չի ընտրվի, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, երբ պարզապես որևէ մեկը թեկնածու չի առաջադրի, և Սահմանադրության համապատասխան նորմը կմեկնաբանեն այդկերպ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե այսինքն՝ երկու դեպքում էլ ՀՀԿ-ն կանի այնպես, ինչպես կառավարությո՞ւնը կանկնկալի, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ թե իրենք կանեն կառավարության ակնկալիքով, այլ ՀՀԿ անդամները կհետևեն կուսակցության դիրքորոշմանը:

«Անակնկալներ այս տեսանկյունից, այսինքն՝ թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում և մեկնաբանությունը Սահմանադրականության տիրութում թող որոշի կառավարությունը: Ես չեմ արտահայտի դիրքորոշում, որպեսզի հետո այն չմեկնաբանվի որպես ՀՀԿ-ի դիրքորոշում: Ես ունեմ տեսակետ և առաջիկայում կասեմ իմ տեսակետը, այս պահին կոռեկտ չէ, չեմ մեկնաբանի, թող կառավարությունը որոշի, թե որ տարբերակն է պակաս խոցելի»,-ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Այսինքն՝ ըստ որոշ իրավաբանների, երկրորդ փուլի հաշվարկը պետք է սկսվի քվեարկությունից հետո: