Գումարների հետ որևէ բան չի եղել. Նիկոլ Փաշինյանը՝ Համահայկական հիմնադրամում չարաշահումների մասին
Բեյրութում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լիբանանահայ համայնքի հանդիպման ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՅԴ ներկայացուցիչ, Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նազարե Սապունջյանն առաջարկեց մեխանիզմ ներդնել, որ յուրաքանչյուր հայ կարողանա թեկուզ մեկ դոլարով պարբերաբար աջակցել հայրենիքին ու դրանով իրեն հայ զգա:
Փաշինյանը նշեց, որ առանց դրա էլ յուրաքանչյուրը հայ է, Հայաստանի մասնիկ է, պետք է վստահությամբ վերաբերել Համահայկական հիմնադրամին:
«Ստուգումները շարունակվում են, բայց, ամենայն հավանականությամբ, գումարների հետ որևէ բան չի եղել: Ես կոչ եմ անում՝ եթե որևէ անվստահության էջ եղել է, փակել այդ էջը և մենք պետք է նոր շունչ տանք Համահայկական հիմնադրամին»,- նշեց նա:
Փաշինյանը հավելեց, որ հնարավոր է նոր մեխանիզմ ներդրվի, որպեսզի ցանկացողների բանկային քարտով ամսական իրենց նշած չափով ավտոմատ փոխանցում արվի:
«Թափանցիկությունն ամենակարևորն է, վստահությունը, եղբայրության զգացումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հիմնված առաջին հերթին վստահության վրա, իսկ փողը տեխնիկական հարց է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ