Հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ
Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հոկտեմբերի 21-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընդհանուր առմամբ բոլոր համայնքներում հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ:
Նա նշեց, որ ՏԻՄ ըտնրությունների հետ կապված ցուցակները սահմանված կարգով քվեարկությունից երկու օր առաջ կհրապարակվեն տեղամասերում, և քաղաքացիները կարող են ծանոթանալ իրենց տվյալներին: «Այս ընթացքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ևս կատարվեցին բնակարան այցելություններ, որպեսզի չլինեն անճշտություններ», - ասաց նա:
Մնացական Բիչախչյանը նշեց, որ սովորաբար ՏԻՄ ընտրություններին բնակարաններ այցելություններ չեն եղել և սա առաջին դեպքն է: «Միշտ համապետական և Երևան քաղաքի ընտրության ժամանակ է եղել բնակարան այցելություններ:
Սա առաջին դեպքն է, որ ոստիկանության պետի կողմից հանձնարարվել է բնակարան այցելություններ կատարել նաև ՏՒՄ ընտրություններին»,-ասաց նա և նշեց, որ դրա նպատակն իդիալականին մոտ ընտրություններ ունենալն է:
«Որևէ խնդիր չկա և չեմ կարծում որևէ խնդիր առաջանա»,-հավելեց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ