Կիրա Նայթլին արգելում է իր դստերը արքայադստրերի մասին մուլտֆիլմեր նայել
Բրիտանական դերասանուհի Կիրա Նայթլին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ արքայադստրերի մասին դիսնեյան որոշ մուլտֆիլմեր իրենց տանն արգելված են։ Տանը՝ նշանակում է, որ դրանք չի նայում իր 3,5 տարեկան դուստրը։ Պատճառն այսպես է մեկնաբանվում. հին դիսնեյան պատմությունները չեն կարող աղջկա մոտ սեփական արժանապատվության զգացողություն դաստիարակել։
Կիրան կոնկրետ քննադատել է «Մոխրոտիկն» ու «Ջրահարսը»։ «Մոխրոտիկը սպասում է արքայազնին, որը կփրկի իրեն։ Դա ինձ նյարդայնացնում է. տղամարդու առջև ձայնի իրավունքի բացակայություն»։
Մի կողմից լավ է, որ Կիրան չի վախենում հանդես գալ ֆեմինիստական հայտարարություններով։ Այո, Մոխրոտի պասիվության խնդիրը ցանկացած մտածող հանդիսատեսի համար ակնհայտ է։ Մյուս կողմից, հույս ունենք, որ Էդին կմեծանա և կկարողանա դիտել այդ մուլտֆիլմերը, երբ կհասկանա, որ դրանք լավն են որպես հեքիաթ, այլ ոչ որպես նմանակելու մոդել։
Ի դեպ, այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Մոանան», «Սառցե սիրտը» և «Դորիին փնտրելիսը» աղջիկը նայում է, այնպես որ, ոչ բոլոր դիսնեյան արքայադստրերն են հայտնվել աստղի արգելքի տակ, այլ միայն՝ ամենահները։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ