Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվել Ռուսաստանը բաց է աշխարհի համար. Պուտին Սպասվում են տեղումներ Խաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակով Դուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եք Total Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ Մամեդյարովին Բելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ Մենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցել ՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համար

Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըՂրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներիցՄառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովինՄայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions աճուրդումՄենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներովԻ գիտություն զանգվածային լրատվության միջոցներիՊուտինը և Սի Ծինփինը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցըՖրանսիայի ոստիկանությունը ավելի քան 7 հազար մարդու է ձերբակալել Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
Հայաստան

Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան

Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին: Այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է Econews.am-ը:

Ավինյանը մասնավորապես, նշել է. «Այս պահին հանքարդյունաբերության ռազմավարություն է մշակվում: Ես կարծում եմ, որ մենք ոլորտում եւ օրենսդրության մեջ ունենք լրջագույն բացեր, որոնք կառավարության լուծելիք խնդիրն են: Բնապահպանության նախարարության հետ, միջազգային փորձագետների ներգրավմամբ լուծում ենք այդ երկու հարցերը՝ օրենսդրության եւ ռազմավարության: Ունենք խնդրահարույց կետեր, ինչպես տեղյակ եք եւ պետք է փորձենք գնալ խնդիրները լուծելու ճանապարհով: Մի կողմից պետք է հաշվի առնել բնապահպանական խնդիրները, մեր առողջությունը, մեր սերունդների առողջությունը եւ մյուս կողմից նաեւ որոշակիորեն բալանսավորել տնտեսության զարգացման կոմպոնենտով»,- այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս անդրադարձել է ՀՀ-ում այս պահին կրիտիկական եւ վիճելի կարգավիճակ ունեցող երեք հանքավայրերի ճակատագրին: Խոսքը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին է:

«Երեքն էլ շատ-շատ լուրջ խնդիրներ ունեն: Տարբեր են խնդիրները. Թեղուտի մասով կարող եմ ասել, որ այնտեղ պոչամբարի հետ կապված լուրջ խնդիր ունենք, նաեւ սնանկացման գործընթաց է գնում ՎՏԲ բանկի հետ: Այս փուլում այդ բանակցություններն են ընթանում եւ կառավարման կազմն է փոխվում:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը բավական ցածր արդյունավետությամբ է աշխատում եւ շատ մեծ վնասակարությամբ հենց Ալավերդու բնակչության համար: Այն իր տրամաբանական շարունակությունը պետք է ունենա ավելի մեծ պղնձաձուլարանի պրոյեկտում, որը մոտավորապես տասնապատիկ անգամ ավել հումք պետք է օգտագործի, բայց որը նաեւ կունենա լուծված ծծմբական թթվի խնդիրը:

Ինչ վերաբերում է Լիդիանին. Ամուլսարի հետ կապված մենք այս պահի դրությամբ անցկացնում ենք փորձաքննություն, որպեսզի հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանն այն հայտարարությունները, որոնք արվել են տարբեր բնապահպանների կողմից, տարբեր փորձագետների կողմից»,- մանրամասնեց նա:

Լրագրողի հարցին, թե միջազգային ազդակները (նկատի ունենալով մի քանի երկրների դեսպանների հայտարարությունները) Կառավարությանը չե՞ն ուղղորդում արդյոք, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ, չեն ուղղորդում: Մենք ելնում ենք մեկ սկզբունքից. բնապահպանական խնդիրները մեզ համար առաջնային են, բայց եւ այնպես, եթե բնապահպանական խնդիրները չեն ապացուցվում, այլ զուտ ենթադրությունների ու ոչ հիմնավոր փաստարկների վրա են հիմնված, չենք կարող կանգնեցնել նաեւ տնտեսվարողին, որովհետեւ դեռեւս շատ կոնկրետ փաստարկ, փաստ եւ ապացույց չունենք մենք, որը մեզ թույլ կտա հայտարարել, որ բնապահպանական աղետ է մեզ սպասվում:

Կան հայտարարություններ, որ կարող է ունենալ ազդեցություն Սեւանի վրա, Ջերմուկի ջրերի վրա, բայց այդպիսի ապացույց մենք չունենք: Ունենք 9000 էջանոց ՇՄԱԳ կոչեցյալը, որն արվել է Լիդիանի կողմից: Մենք ինքներս այս փուլում այդ փորձաքննությունն ենք իրականացնում, մենք ասելով միջազգային փորձագետների, այդ ոլորտում կայացած ընկերությունների ներգրավմամբ»: