Պոլիկլինիկաներում մինչև 7 տարեկան երեխաներին հատկացվող դեղերի դեֆիցիտ կա
Մինչև 7 տարեկան երեխաների համար Առողջապահության նախարարությունը
սահմանել է անվճար դեղացանկ։ Որոշ քաղաքացիներ, սակայն, ստիպված են լինում
գնել այդ դեղերը։
Երևանի բնակիչ Քրիստինե Գևորգյանն իր 4 ամսական երեխայի համար արդեն մոտ
50 հազար դրամի դեղ է գնել։ Երեխային անհրաժեշտ էին փորլուծության, քթի և
ականջի համար նախատեսված դեղորայք։
«Բուժումների համար իրանք դեղեր են նշանակում, բայց դեղատոմս չեն տալիս,
որ ես վերցնեմ պոլիկլինիկայից, չեն էլ ասում, որ անվճար ա», - պատմեց նա:
Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում հաշվառված ծնողի խոսքով՝ մինչև այսօր իր
երեխային անվճար տրամադրել են միայն վիտամին D։ Վերջանալուց հետո դիմել է
նորը ստանալու համար, պատասխանել են՝ «դա արդեն մեր խնդիրը չէ»:
Երևանի այլ պոլիկլինիկաներում հաշվառված ծնողները ևս նման խնդիրների են
բախվել։ Բազմաթիվ ծնողներ էլ ասում են, որ իրենց անգամ տեղյակ չեն պահել,
թե ինչ դեղեր կարող են անվճար ստանալ։
Թիվ 19 պոլիկլինիկայի մանկության գծով փոխտնօրեն Նաիրա Առաքելյանի
խոսքով՝ Առողջապահության նախարարության սահմանած անվճար դեղացանկի բոլոր
դեղերը հիմնականում ունենում են, սակայն եթե նախորդ տարի հնարավորություն
են ունեցել ցուցակից դուրս մրցութային կարգով դեղեր ձեռք բերել, այս տարի
չեն կարող։ Ասում է՝ նախարարության հրամանն է․ - «Դրա համար խնդիրներ են
առաջանում, որովհետև անցած տարիներին մենք ունեցել ենք ամեն ինչ»:
Նաիրա Առաքելյանը չհերքեց, որ դեղերի պակաս կա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս «Ազատությանը» փոխանցեց, որ
դեռևս նման ահազանգեր ստանում են։ Երևանում իրավիճակն այդ առումով
փոքր-ինչ բարելավվել է: - «Եթե լինում են կոնկրետ դեպքեր, պարզապես պետք է
զանգել մեր թեժ գիծ, որպեսզի հասկանանք՝ ինչու չեն տալիս», - հավելեց նա:
Նախարարը պոլիկլինիկաներում դեղերի դեֆիցիտը պայմանավորեց համակարգային
խնդրով, որը շուտով պատրաստվում են կարգավորել․ - «Համակարգային խնդիր
ունենք, երբ որ դեղերի մատակարարները գնումներին չեն մասնակցում: Այսինքն,
պոլիկլինիկան հայտարարում է որևէ դեղի գնում և քանակի քիչ լինելու
պատճառով՝ ենթադրենք 10 տուփ ինչ֊որ դեղ պետք է գրվի, մատակարարների համար
հետաքրքիր չի էդ քանակը և նրանք չեն մասնակցում էդ գնումներին և ստացվում
է, որ պոլիկլինիկան պարտավոր է տալ, բայց չունի էդ դեղը օրինական կարգով
ձեռք բերված, իսկ օրենքը շրջանցել չի կարող: Դրա համար էլ ենք մտածել
մեխանիզմ, հիմա փորձարկելու ենք, երբ որ մի քանի պոլիկլինիկական
ամբուլատորիա կհավաքվեն ու խմբակային գնումներ կանեն»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ