Ֆլորենցիայի չորս փողոցներում արգելք է մտցվել սննդի օգտագործման վրա
Ֆլորենցիայում զբոսաշրջիկները ստիպված
կլինեն 500 եվրոյի չափով տուգանք մուծել, եթե նրանց նկատեն որոշակի
վայրերում ուտելիս։ Իտալիայում ուժի մեջ մտնող նոր օրենքը արգելում է ուտել
Ֆլորենցիայի չորս փողոցներում։ Խոսքը Վիա դե Ների, Պյացալե դելյի Ուֆիցի,
Պյացա դել Գրանո և Վիա դելա Նինա փողոցների մասին է։
Հաղորդվում է, որ նոր օրենքը գործելու է ցերեկը ժամը 12-ից 15–ը և
երեկոյան 18-ից 22-ը։ Արգելքը գործելու է մինչև 2019 թվականի հունվարի 6-ը։
Ֆլորենցիան հայտնի է իր համեղ ուտեստներով, սակայն տեղի բնակիչները
հոգնել են այն բանից, որ զբոսաշրջիկները մշտապես սնվում են ռեստորաններից
դուրս և հաճախ խանգարում են իրենց հանգիստ տեղաշարժվել փողոցներում։ «Սա ոչ
թե պատժիչ, այլ ընդամենը զսպող միջոց է»,– պարզաբանել է Ֆլորենցիայի
քաղաքապետ Դարիո Նարդելան։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում