Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Վրաստանը մեղադրում է Սաակաշվիլիին ավելի քան տասը տարի առաջ մեծահարուստ գործարարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ


  Վրաստանի իշխանությունները պնդում են, թե նախկին նախագահ Միխեիլ
Սաակաշվիլիին ավելի քան տասը տարի առաջ՝ իր ենթակաների հետ, մահափորձ է
կազմակերպել մեծահարուստ գործարար, ընդդիմադիր հայացքներով հայտնի Բադրի
Պատարկացիշվիլիի դեմ:


  Որպես մեղադրանքի հիմք, երեկ Վրաստանի գլխավոր դատախազությունը
հրապարակեց դեռ 2007-ին գաղտնալսված մի շարք զրույցների ձայնագրություններ,
որտեղ, ըստ իրավապահների, Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի
աշխատակիցները՝ Սաակաշվիլիի հրահանգով, քննարկում են Պատարկացիշվիլիի դեմ
մահափորձի մանրամասները:


  Դատախազությունը պնդում է, թե կասկածյալները կապ են հաստատել
Պատարկացիշվիլիի թիկնապահներից մեկի հետ, փորձել են տեղեկություններ ստանալ
միլիարդատեր գործարարին սպասարկող անձնակազմի վերաբերյալ և ծրագրել
այնպիսի սպանություն, որ «նրա մահը բնական թվա»:


  Պատարկացիշվիլին մահացել է 2008-ին, 52 տարեկանում՝ Լոնդոնում գտնվող իր
առանձնատանը: Դատաբժշկական փորձաքննությամբ, վաղահաս մահվան պատճառ է
դարձել սրտի կաթվածը:
Մահվանից երկու տարի առաջ Պատարկացիշվիլին սկսել էր քննադատել Միխեիլ
Սաակաշվիլիին, առաջադրել էր իր թեկնածությունը Վրաստանի նախագահական
ընտրություններում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

  Սաակաշվիլին կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Երեկ երեկոյան,
ելույթ ունենալով ֆեյսբուքյան իր էջում, նախկին նախագահը պնդել է՝
ձայնագրությունները կեղծ են, մեղադրանքները՝ ապաշնորհ բեմադրություն:
«Ըստ այդ ձայնագրության, դեպարտամենտի երկու աշխատակիցներ, իրար հետ
խոսելով, ասում են՝ «Սաակաշվիլին տեղյակ է»։ 2007-ին որևէ պաշտոնյա, ինչ էլ
լիներ, ինձ անուն-ազգանունով չէր դիմի, կասեին՝ առաջինը, նախագահը, բայց
ոչ՝ Սաակշվիլին: Նրանք, ովքեր աշխատել են այդ համակարգում, կհավաստեն դա,
ինչպես նաև կասեն, որ իմ կողմից նման հրահանգ ընդհանրապես չէր կարող
լինել», - ասել է Վրաստանի նախկին նախագահը։


  Սաակաշվիլին պնդել է՝ մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի,
իշխանություններն անհանգստացած են, քանի որ իր հիմնադրած կուսակցության
թեկնածուն օր-օրի ամրապնդում է դիրքերը հոկտեմբերի վերջին կայանալիք
նախագահական ընտրություններում:
«Զրույցի մասնակիցներն այժմ ձերբակալված են՝ պաշտոնեական
լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, չի բացառվում, որ
իշխանությունը ուղղակի ստիպել է նրանց նման զրույց բեմադրել», - ասել է
Սաակաշվիլին։


  Վրաստանի նախկին նախագահի դեմ այս աղմկահարույց ձայնագրությունը
հրապարակվել է հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների
շեմին: Դրանից երկու օր առաջ էլ ընդդիմադիրներն էին շրջանառության մեջ դրել
բանտում գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ նախկին դատախազ Միրզա
Սուբելիանին մեղադրանքներ էր հնչեցնում գործող իշխանությունների հասցեին ու
պնդում՝ «Վրացական երազանք»-ին վարկաբեկող բազմաթիվ փաստեր ունի, բավական
է՝ դրանցից մեկ-երկուսը հրապարակի, և տեղում հազարավոր մարդիկ բողոքի
ցույցի դուրս կգան՝ պաշարելով Ռուսթավելի պողոտան:


Դեռևս գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որ այս անգամ չի
առաջադրվել, նախօրեին քննադատել է նախընտրական արշավը, փաստելով՝ մեկը
մյուսին հաջորդող այդ գաղտնալսումները կարող են լուրջ հարված հասցնել
հանրության վստահությանը պետական ինստիտուտների նկատմամբ: