Գագիկ Ջհանգիրյանի փեսան նշանակվել է մաքսատան պետ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀԿ-ական Արամ Հախինյանին նշանակել էր Գուգարքի մաքսատան վարչության պետ, սակայն նա պաշտոնավարեց ընդամենը օրեր։ Նրա փոխարեն Գուգարքում նշանակվեց Զվարթնոցի մաքսատան պետ, Ռոբերտ Քոչարյանի հետ հեռավոր բարեկամական կապեր ունեցող Մելքոն Աղաջանյանը։ Սակայն այս փոխատեղման արդյունքում շահել է Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը, ով նշանակվել է Զվարթնոցի մաքսատան պետ։
Ի դեպ ամիսներ առաջ, նույն Ջհանգիրյանի փեսան ՊԵԿ փոխնախագահ Բադասյանի պահանջով հեռացվել էր ՊԵԿ իրավաբանական բլոկի վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնից։ Ըստ ՊԵԿ աղբյուրների՝ աշխատանքից ուշանալու պատճառով։ Ապա նշանակվել էր մեկ այլ վարչությունում, որպես տեղակալ՝ սպասելով լավ ժամանակների, որոնք, փաստորեն, արդեն եկել են։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում