Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

Ծերանոցի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել է «չորրոդ գյուղում» գտնվող համար մեկ տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին։ Հիմնավորումը՝ Զուրաբյանի նկատմամբ վստահությունը կորցնելն է։ Նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանը «Հրապարակի» խնդրանքով պարզաբանեց Զուրաբյանի պաշտոնանկության պատճառները։

«1. ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով սահմանված լիազորությունների ու պարտականությունների ոչ լիարժեք կատարում,

Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործում,
Աշխատողի նկատմամբ վստահության բացակայություն, 4. Աշխատակցի գրավոր բողոք՝ Վահան Զուրաբյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ,
Շահառուի գրավոր բողոք՝ Վահան Զուրաբյանի պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ: Պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ քրեական գործի առկայություն,
Բազմաթիվ քաղաքացիների բողոքներ Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող սոցիալական բնակարանային շենքում անպարկեշտ միջավայրի առկայության մասին․
ԱՍՀՆ-ում ստեղծված աշխատանքային հանձնաժողովի կողմից բացահայտված բազմաթիվ չարաշահումներ՝ վարձով տրված բնակարաններ, չբնակեցված բնակարաններ»։
Վահան Զուրաբյանը համաձայն չի այս հիմնավորման հետ։ «Մինչև աշխատանքից ազատելը ինձ պարզ հասկացրեցին, որ ինձ հետ չեն ուզում աշխատել», - ասում է նախկին տնօրենը։ Վահան Զուրաբյանը վստահեցնում է, որ իրեն հստակ չեն ներկայացրել, թե ինչն է ազատման պատճառը և ինչու և երբ են կորցրել իր նկատմամբ վստահությունը։ Նա իր պաշտոնանկության մի քանի վարկած ունի։ Ասում է, որ Մանե Թանդիլյանն է իրենից դժգոհ։ Վերջերս նախարարը գիշերով այցելել է ծերանոց, պահակը իրեն չի ճանաչել և ներս չի թողել, որից հետո, ըստ Վահան Զուրաբյանի, նա այնուամենայնիվ մտել է ներս, անցել է տարածքով և հայտնաբերել է, որ լողասենյակներից մեկում չկա վարագույր։ «Իրեն բացատրվել է, որ վարագույրն իմաստ չունի, քանի որ այնտեղ լողացող ծերերն ինքնուրույն չեն կարողանում դա անել և նրանց օգնում են», - ասում է Վահան Զուրաբյանը։

Մանե Թանդիլյանը նաև գոհ չէր սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման համակարգում եղած խնդիրներից։ Այդ ծրագրով մանկատան նախկին սաները, ծնողազուրկ երեխաները, միայնակ թոշակառուները բնակտարածք էին ստանում։ «Պայմանագրերը կնքելն ու հսկողությունը, օժանդակումը, հարկ եղած դեպքում պայմանագրի լուծումը մեզ վրա էր, իսկ բնակարաննները տալիս է նախարարությունը։ Սա ամենածանր խավն է, բնակարանի հետ կապված եղել են բազմաթիվ խնդիրներ։ Մեկը ստեղ չի կարողանում ապրել, աշխատանք չի գտնում, գնում է Ռուսաստան, մյուսը վարձով է տալիս բնակարանը, ինչի իրավունքը չունի։ Նման մարդկանց պետք է բնակարանից զրկես, բայց մենք միանգամից չենք զրկել, առանձին-առանձին հետները խոսել ենք, ժամանակ ենք տվել, որ ուղղվեն։ 17 պայմանագիր լուծել են, և դա քիչ չի։ Բայց նախարարն ուզում էր, որ անմիջապես լուծվեն պայմանագրերը, մի օր էլ չտանք նրանց, ինձ ասեցին՝ ինչու, եթե ժամկետը լրանում է, նույն րոպեին չես լուրծել պայմանագիրը։ Ես հանդիպեցի, ասեցի իրեն՝ եթե ձեր քաղաքականությունը դա է, ես երեք օրում բոլորի պայմանագրերը կլուծեմ, բայց սա այն խավը չի, չի կարելի այդպես վերաբերվել նրանց հետ։ Օրինակ, մի մանկատան սան կա, ասում է՝ լավ եմ արել, վարձով եմ տվել տունս, կարա՞ք հանեք։ Սա էն երեխեքից է, որ բենզին կլցնի, իրեն կվառի, այդ կատեգորիան է։ Եթե հանկարծ վնաս տվեց իրեն, ի՞նչ ենք անելու»։ Վստահությունը կորցնելու երկրորդ պատճառը, ըստ տնօրենի, կարող է լինել «Ելք» դաշինքի ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այցը առաջին տուն-ինտերնատ, այս տարվա հունվարին։ Այդ ժամանակ ինքը մի քանի ամսվա տնօրենի ԺՊ էր։ Գորգիսյանը ականատես էր եղել, թե ինչպես են ծերերը բողոքում կերակուրից, որոշ կիսաքանդ սենյակներ էր այցելել, որտեղ բնակվելը վտանգավոր էր առողջության համար։

«Այդ ժամանակ Գորգիսյանը եկավ, աշխատողներիցս մեկը նրա մայրիկի ստաժորն էր՝ ցույց տվեց իրենց խնդիրներով սենյակները, այն ժամանակ ես նոր էի աշխատում, դեռ նոր էի սկսել սենյակներում հիմնանորոգումներ անել, հիմա էլ այդպիսի սենյակներ չես գտնի մեզ մոտ», - ասում է Վահան Զուրաբյանը։ Նա նաև պատմեց, որ տարածքից դուրս գալուց, Գորգիսյանը խփել իր ավտոմեքենային և առանց իրեն ասելու, փախել է։ «Մի հատ էլ մեքենայիս խփեց, փախավ Գորգիսյանը, ես դիմեցի ոստիկանություն։ Եկավ, ներողություն խնդրեց, ես բողոքս հետ վերցրեցի։ Հիմա, երևի, նեղացած է մնացել ինձանից»։ Իրեն գործից ազատելու երրորդ վարկածն էլ այն է, որ Մանե Թանդիլյանը կոնկրետ մարդ ունի, որին ուզում է նշանակել իր տեղը։ Տեղեկություններ կան, որ նա Մանե Թանդիլյանի համերկրացին է, Ալավերդուց, որը առնչություն չի ունեցել սոցապ համակարգին։ Վահան Զուրաբյանին որևէ պաշտոնական բացատրություն չի տրվել աշխատանքից ազատման վերաբերյալ։ «Պատճառաբանությւոն գոյություն չունի, ինձ ասեցին՝ հիմնարկում ինչ խնդիրներ ունեք, ներկայացրեք, ես ներկայացրեցի, ինձ ասեցին՝ համաձայն չենք ու վերջ։ Կարելի է քննարկել միասին և լուծում գտնել խնդիրներին, թող ինձ ասեին, ես կանեի, ես լուծող եմ», - դժգոհում է Վահան Զուրաբյանը։ Աշխատանքից ազատման հրամանը ուղարկվել է Վահան Զուրաբյանի էլեկտրոնային հասցեին։ «Ես եղել եմ անաշխատունակության մեջ, հիվանդ էի թոքաբորբով։ Ամսի ութին եկա գործի, տեսա, որ ազատման հրաման է եկել, գնացի տուն։ Հիմնավորման հետ համաձայն չեմ։ Գտնում եմ, որ ինձ ապօրինի են ազատել աշխատանքից և դիմել եմ դատարան»։

Ծերանոցի տնօրենը պահանջում է անվավեր ճանաչել ապօրինի հրամանն ու իրեն վերականգնել աշխատանքի։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին, երբ Վահան Զուրաբյանը դարձավ առաջին տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար, նրա դեմ նամակներ էին տպագրվում թերթերում, անանուն ծերերը բողոքում էին իրենց հետ վատ վերաբերմունքից, «ծերերին տեռոռի ենթարկելուց»։ Վահան Զուրաբյանը դա նախկին աշխատողների կազմակերպած ինտրիգն է համարում։ Այն ժամանակ նա դիմել էր դատախազություն, պահանջելով ստուգել փաստերը և քրեական գործ հարուցել իր դեմ, սակայն քրեական հետապնդում չիրականացվեց։ Նախկին տնօրենի մեքենային հարվածելու մասին հարցրեցինք ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։ Նա շատ զվարճացավ, հիշելով միջադեպը։ «Այդ օրը, երբ մենք գնացել էինք այնտեղ, ես մեքենայով մի թեթև կպել եմ իր մեքենային։ Ես խնդրեցի աշխատողներին, որ իրեն ասեն, որ գա, տեսնենք, ինչ ենք անում, բայց նա մի տասը րոպե ինձ սպասել տվեց ներքևում, հետո ասեց, որ կանչում է իր մոտ, իր կաբինետ, որ զրուցենք։ Ասեցին՝ ինքը զբաղցված է, դուք բարձրացեք, ու ես ասեցի, որ եթե խնդիր լինի, թող իրեն զանգահարի։ Մինչև ես տեղ կհասնեի, ինքը մի քանի լրատվամիջոցի զանգել էր, որ իր մեքենան խփել եմ»,- պատմեց Գորգիսյանը։

Նա տեղյակ էր, որ Զուրաբյանին ազատել են աշխատանքից։ Նա հիշեց, որ Վահան Զուրաբյանը տնօրենի նշանակման համար հայտարարաված մրցույթին միակ թեկնածուն էր, փակ ընթացակարգով ընտրված։ «Իմ այցելության ժամանակ ես խնդիրներ էի նկատել և բարձրաձայնել, և Ժամանակը ցույց տվեց, որ խնդիրները, որոնք պետք է շտկվեին, չեն շտկվել»։ Հարցին, թե որտեղից նա գիտի, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ միշտ կապի մեջ է եղել տուն-ինտերնատի բնակիչների հետ։ «Ես որևէ առնչություն նրա աշխատանքից հեռացմանը չունեմ»« - ավելացրեց Գևորգ Գորգիսյանը։

Մանե Թանդիլյանի հրամանով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Վարդան Բալայանը։ Մեր տեղեկություններով, սա ևս ժամանակավոր որոշում է։ Նախարարի առաջարկով աշխատանքի ընդունվելու դիմում է գրել Արմեն Մելիքյանը, որը ծնունդով Ալավերդիից է։ Մեր տեղեկություններով, հենց նա է նշանակվելու առաջին տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

hraparak.am