Ես տեսնում եմ կառավարության թերությունները, նրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հայտնի Bloomberg գործակալությանը:
Ժողովրդավարական «թավշյա հեղափոխությունից» 5 ամիս անց ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն՝ մարտահրավեր նետելու նոր կառավարությանը:
«Ես տեսնում եմ կառավարության թերությունները, նրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա չի նշել, թե ինչ կփոխեր:

















































