Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել է Կատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթ Հովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա Անդրեասյան Ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք) Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի Ցերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը Կառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)

Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գա
Հայաստան

Ի պատասխան Փաշինյանի հայտարարության՝ Արցախը հիշեցնում է իր դիրքորոշումը

Նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չի եղել Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք այն փաստաթղթում, որ ինքը ստացել է որպես ժառանգություն նախկինից. «Վերջին տարիներին ԼՂ կարգավիճակի հարցը ավելի ու ավելի մի կողմ է մղվել, և ես ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որը ստորագրված, կնքված չէ, բայց որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես՝ այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ բան չկա. ես չեմ ասում, որ դուք ընդունել եք և ստորագրել եք այդ տարբերակը»։

Այս հայտարարության վերաբերյալ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը մեկնաբանություն խնդրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ: Ի պատասխան ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակի մասին հայտարարության՝ Դավիթ Բաբայանը ներկայացրեց Արցախի դիրքորոշումը:

«Եթե խորը պատկերացնենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը, կտեսնենք, որ այն երկու կարևորագույն խնդիր է իր մեջ ներառում:

Առաջինը՝ Ադրբեջան և Արցախ պետությունների կարգավիճակների հստակեցումն է, և երկու պետություններն այս հարցում պետք է գան հստակ պայմանավորվածության:

Երկրորդը՝ սահմանների հստակեցումն է: Իսկ մնացյալ բոլոր հարցերն ածանցյալ են այս ամենին»,- ասաց մեր զրուցակիցը և բացատրեց, որ խոսելով հիշյալ երկու խնդիրների մասին՝ պետք է արձանագրել մեկ պարզ փաստ՝ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ:

«Ադրբեջանի համար անընդունելի է Արցախի որևէ կարգավիճակ՝ իրենց պետությունից դուրս, և նրանք դիտարկում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով, 1988-ից առաջ եղած՝ իրենց "բաղադրատոմսով": Արցախի համար դա անընդունելի է: Այս հարցերը մենք բազմիցս բարձրաձայնել ենք և ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներում, և՛ հրապարակային մեկնաբանություններում: Մեզ համար վերադարձ անցյալին չկա՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Ես չեմ ուզում այս հարցի հետ կախված այլ հայտարարություններ մեկնաբանել, ես ներկայացնում եմ Արցախի տեսակետը: Թող համապատասխան պետական գործիչներն այդ հարցերը պարզաբանեն, կրկնում եմ, ես ներկայացնում եմ Արցախի տեսակետը»,- նշեց Բաբայանը:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց՝ իրենք միշտ բարձրաձայնում են այն փաստը, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում՝ "Մոռացե՛ք": Ապա նկատեց, թե սահմանների մասին խոսելիս՝ պետք է նկատի ունենալ, որ խոսքը 6 տարածքների մասին է՝ ներառյալ Հյուսիսային Արցախը:

«Ստեփանակերտը՝ քաղաքական, բարոյական տեսանկյունից այդ իրավասությունն ունի, քանի որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է՝ հիմքում ունենալով Հյուսիսային Արցախի և ԼՂԻՄ-ի միավորումը: Հետևաբար, մենք իրավասու ենք և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունի ասելու, որ այդ սահմանները պետք է քննարկենք»,- ասաց նա:

Փորձելով հստակեցնել պատասխանը՝ Դավիթ Բաբայանից կրկին հետաքրքրվեցինք՝ բանակցային սեղանին դրված փաստաթուղթն արտացոլո՞ւմ է Արցախի այս դիրքորոշումը, և արդյոք, ներառո՞ւմ է կարգավիճակի հարցը: «Ավելի ճիշտ կլինի համապատասխան հարցերով դիմեք համապատասխան մարդկանց, նրանք կպարզաբանեն իրենց տեսակետը: Նորից եմ ուզում շեշտել, սա՛ է Արցախի տեսակետը: Երբ կվերականգնվի բանկցությունների լիարժեք ձևաչափը և Արցախը կմասնակցի որպես բանակցային կողմ, առանց որի հնարավոր չէ կարգավորել խնդիրը, մենք ավելի ընդարձակ կքննարկենք այս հարցերը: Իսկ այսօր մենք այդ հարցերը բարձրաձայնում ենք համանախագահների հետ մեր հանդիպումների ժամանակ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ հողեր հանձնելու շուրջ բանակցելու հարցում. արցախյան կողմը կիսո՞ւմ է Փաշինյանի այդ մոտեցումը. ի պատասխան մեր հարցին, Դավիթ Բաբայանն ասաց.

«Ճիշտ չէ, որ այս կարևորագույն հարցը մենք դիտարկենք նման տեսանկյունից: Ես նորից եմ կրկնում՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը այն է, ինչ արդեն ասացի, մնացած հարցերը պարզեք համապատասխան մարմիններից»,-եզրափակեց ԱՀ նախագահի խոսնակը:

haydzayn.am