Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել է Կատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթ Հովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա Անդրեասյան Ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք) Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի Ցերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը Կառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)

Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գա
Հայաստան

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ժողովրդավարական բարեփոխումների գործում. ՄԱԿ-ի հանձնակատարը՝ Զոհրաբ Մնացականյանին

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ժնեւ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց գերագույն հանձնակատարին եւ հույս հայտնեց, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում կունենա մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման հարցում:

Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Երկուստեք կարեւորվեց Հայաստանի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր երկրորդ զեկույցի ներկայացումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ժողովրդի օժտած մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են մեր երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, օրենքի առջեւ հավասարության, անկողմնակալ եւ արդյունավետ արդարադատության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Միշել Բաչելետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում եւ գոհունակություն հայտնեց դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ բարձր գնահատելով այդ գործընթացում Հայաստանի ունեցած զգալի ներդրումը:

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ավարտին են հասցվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձեւի հիման վրա ազգային զեկույցի մշակման աշխատանքները:

Նախարար Մնացականյանը գերագույն հանձնակատար Բաչելետին ներկայացրեց դեկտեմբերի 9-ին Երեւանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանը հետեւողական ջանքեր է գործադրելու այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման եւս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նա շեշտեց, որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել եւ իրականացնում է դրանք: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որեւէ բացառության, հատկապես նրանց համար, ովքեր հետեւողականորեն ապացուցել են դրանց իրենց հավատարմությունը: