ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը վարչապետին արդեն զեկուցել են
Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:
«Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց, թե հենց երեկ` վարչապետի կողմից պահանջված ժամկետում ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Փաշինյանին զեկուցել են կատարված աշխատանքների մասին: Եղոյանը նշեց, թե երեկվանից դա է միակ զեկույցը եղել և հենց սահմանված ժամկետում: Միևնույն ժամանակ Եղոյանը նշեց, թե այս պահին հրապարակայնացնելու անհրաժեշտ տեղեկություն առկա չէ, սակայն լինելու է և ըստ հերթականության:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է