Ո´չ միս կա, ո´չ անասուն
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաև մսամթերքի արտադրության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.2, խոզի մսինը` 6.3, իսկ ոչխարինը` 3.8 տոկոսով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































