Պուտինի դասղեկը պատմել է՝ ինչպիսին էր ՌԴ նախագահը դպրոցական տարիներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դասղեկը՝ Վերա Գուրևիչը, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է՝ ինչպես է Պուտինը չարաճճի աշակերտից վերածվել հաջողակ շրջանավարտի և ինչպես են իրենք մինչ այսօր պահպանել ընկերական հարաբերությունները։
Վերա Գուրևիչը Պուտինի դասղեկն է եղել 5-8-րդ դասարաններում՝ Լենինգրադի №193 դպրոցում։
Ինչպես նշել է Գուրևիչը, ապագա նախագահը դպրոցում միշտ ձգտել է արդարացնել իր վստահությունը։
«Ես միշտ վստահելի հարաբերություններ եմ ունեցել իմ աշակերտների հետ, դա շատ կարևոր է»,- ասել է նա։
85-ամյա ուսուցչուհին պատմել է, որ 8-րդ դասարանն ապագա նախագահը լավ է ավարտել՝ «առանց երեքների», ընդունվել է քիմիական թեքումով դպրոց, սակայն դա նրան չէր գրավում, նա իր համար նպատակ էր դրել ընդունվել համալսարան։ Այնտեղ մեկ տեղի համար պայքարում էր 30 մարդ, սակայն Պուտինն ընդունվեց, ստացավ հինգեր, միայն շարադրությունից 4 ստացավ։ «Նրա երազանքը կատարվեց, նա դրան հասավ ինքնուրույն»,- պատմել է ուսուցչուհին։
Հարցին, թե Պուտինն ունեցե՞լ է «երկուսներ», ուսուցչուհին նշել է, որ «տարրական դասարաններում միգուցե»։
«Նա, իհարկե, չարաճճի էր, էներգիայով լի»,- հավելել է Վերա Գուրևիչը։
Նա նշել է, որ մինչ այսօր կապ է պահպանում իր սիրելի նախկին աշակերտի հետ։ «Մեր միջև հոգևոր կապը պահպանվել է»,- հավելել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին