Միլիարդատիրոջն ու նրա ընկերուհուն ձերբակալել են ճամպրուկներով թմրանյութեր պահելու համար
Լաս Վեգասի ոստիկանությունը թմրանյութերի պահման համար ձերբակալել է միլիարդատեր Հենրի Նիկոլաս 3-րդին, որը Broadcom ընկերության համահիմնադիրն ու նախկին գործադիր ղեկավարն է:
Ինչպես նշում է TMZ-ն, 59-ամյա տղամարդն ու նրա ընկերուհին ձերբակալվել են թմրանյութի թրաֆիքինգի մեղադրանքով: Ոստիկանությունը զույգի հյուրանոցային համարում հայտնաբերել է հերոին, կոկաին ու թմրանյութի այլ տեսակներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեխնոլոգիական մագնատն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ չի կարողացել մուտք գործել իր հյուրանոցային համար ու դիմել է անվտանգության ծառայությանը:
Երբ հյուրանոցի անձնակազմը մտել է միլիարդատիրոջ սենյակ, տեսել է, որ նրա ընկերուհին՝ Էշլի Ֆարգոն, անգիտակից ընկած է գետնին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ համարում կան մարիխուանայով, կոկաինով, հերոինով ու էքստազիով ճամպրուկներ:
Նիկոլասի կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին