Մեքսիկայում վերջին 18 տարում 138 լրագրող է սպանվել
Մեքսիկայում 2000 թվականից ի վեր սպանվել է 138 լրագրող, հայտնում է երկրի Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանձնաժողովի տվյալներով՝ լրատվամիջոցների եւս 21 աշխատակից անհետ կորել է 2005 թվականից: «Լրատվամիջոցների աշխատակիցների սպանությունների եւ անհետացումների տագնապալի աճն արտացոլում է այն, ինչը անվտանգության ոլորտում տեղի է ունենում ազգային մակարդակով»,- նշված է իրավապաշտպանների զեկույցում:
2017 թվականին երկրում կատարված սպանությունների թիվը գրեթե 31,2 հազար է կազմել, ավելի վաղ հայտնել էր երկրի Վիճակագրության եւ աշխարհագրության ազգային ինստիտուտը:
Մեքսիկան վերջին տարիներին համակված է բռնության ալիքով, որը մեծ մասամբ պայմանավորված է ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար թմրակարտելների դիմակայությամբ: Այս տարվա սկզբից Մեքսիկայում սպանվել է ընդհանուր մոտ 16 հազար մարդ, ինչը 18 տոկոսով ավելի է 2017 թվականի առաջին կեսի նույն ցուցանիշից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին