Աստղագետները երեք երկրանման մոլորակներով համակարգ են հայտնաբերել
Իսպանիայում աստղագետները, վերլուծելով «Կեպլեր» աստղադիտակի տվյալները, երկու նոր մոլորակային համակարգ եւ երեք երկրանման մոլորակ են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում հրապարակված հոդվածը:
Առաջին համակարգն Արեւից հեռու է մոտ 160 լուսային տարով: Այն առնվազն երեք քարե մոլորակ է պարունակում, որոնց շառավիղը հավասար է կամ գրեթե հավասար է երկրայինին, իսկ զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 1.4-ը, 0.9-ը եւ 1.3-ը: Երկնային մարմինները կարմիր թզուկի շուրջ պտտվում են 5.2, 7.8 եւ 10.1 օրվա ընթացքում: Աստղի արդյունավետ ջերմաստիճանը 3450 կալվին է, ինչը գրեթե մեկուկես անգամ քիչ է, քան Արեւինը:
Երկրորդ համակարգում գլխավոր աստղը կարմիր թզուկն է՝ 3800 կալվին արդյունավետ ջերմաստիճանով: Դրա շուրջը երկու գերերկիր է պտվում, որոնք իրենց չափսերով երկու անգամ գերազանցում են Երկիր մոլորակին, իսկ քաշով՝ հինգ անգամ: Մոլորակներն Արեւի շուրջ մեկ պտույտը կատարում են 6 եւ 12 օրվա ընթացքում:
Հետագայում գիտնականները հույս ունեն բնութագրել օբյեկտների մթնոլորտը, ինչպես նաեւ որոշել դրանց բաղադրությունը: Սակայն աստղագետները ենթադրում են, որ մոլորակները չափազանց տաք են՝ դրանց վրա կյանքի հայտնի ձեւերի գոյության համար:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո